ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սպասված արդյունքներ

Սպասված արդյունքներ
03.02.2015 | 12:20

Ավստրալիայի բաց առաջնությունում ռուս Մարիա Շարապովան եզրափակիչում զիջեց Սերենա ՈՒիլյամսին, ինչը միանգամայն սպասված արդյունք էր` դատելով մարզիկների միջև երբևիցե կայացած խաղերի ընդհանուր արդյունքից ու դրա հետևանքով գործող հոգեբանական գործոնից: Հաղթանակի համար ամերիկուհուց պահանջվեց ընդամենը երկու սեթ` 6:3, 7:6 (7:5):

Տղամարդկանց մենախաղում հաղթողի դափնին բաժին է հասել սերբ Նովակ Ջոկովիչին: 3 ժամ 39 րոպե տևած մրցախաղում նա հաղթել է երեք ու պարտվել մեկ սեթում: Սա նրա հինգերորդ հաղթանակն էր Ավստրալիայի բաց առաջնությունում: Ի դեպ, խաղադաշտից հեռանալիս բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը մոռացել է վերցնել եզրափակչի մասնակցի իր մրցանակը, ու հիմա ոչ ոք չգիտի, թե որտեղ է այն, ում ձեռքն է ընկել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ